-
31.07.2014|
22:17
Գիտնականներն ուղեղի մի փոքրիկ հատված են հայտնաբերել, որը ապագան կանխազգալու զգացողություն է առաջացնում՝ հաղորդում է BBC-ին: Ուղեղի epithalamus-ի օղակը պատասխանատու է վատ զգացողությունների համար:
-
31.07.2014|
22:14
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը անկեղծ հարցազրույց է տվել արգենտինյան Viva պարբերականին, փոխանցելով երջանկության իր 10 գաղտնիքները: Պոնտիֆիկը խորհուրդ է տվել բոլորին, ովքեր երջանկություն են փնտրում, «անջատել հեռուստացույցը, հանգստանալ և դադարել մյուսներին պարտադրել սեփական մտածելակերպը»։
-
31.07.2014|
22:13
Ուկրաինայի Գերագույն Ռադան արտահերթ նիստում չի ընդունել վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականը: Նրա հրաժարականն ընդունելու օգտին քվեարկել է 16 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր առնվազն 226-ի քվեն:
-
31.07.2014|
22:07
Երեկոյան կողմ պատասխան հայտարարությամբ հանդես եկավ Երևանում Ռուսաստանի դեսպանատունը՝ նշելով, թե «դիվանագիտական ներկայացուցչությանը հարիր չէ հյուրընկալող երկրի իշխանություններին ցուցում տալ, թե ում հետ և ինչպես պետք է կապեր պահպանել»:
-
31.07.2014|
22:01
Երևանում ԱՄՆ-ի դեսպանատունը նախազգուշացրել է Հայաստանի կառավարությանը և գործարարներին, որ ռիսկեր կառաջանան պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցի պաշտոնյաների ու ընկերությունների հետ գործ ունենալու դեպքում:
-
31.07.2014|
22:00
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին և ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդին:
-
31.07.2014|
21:58
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը որոշել է պաշտպանել դատական հայցն ընդդեմ նախագահ Բարաք Օբամայի, որին կասկածում են լիազորությունների գերազանցման մեջ: Որոշումն ընդունվել է ձայների 225 կողմ, 201 դեմ հարաբերակցությամբ: Չնայած առանձին կոնգրեսականներ նախկինում ևս դատի էին տվել Օբամային, ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամն է, որ Կոնգրեսը դատական վեճի է բռնվում նախագահի հետ վիճարկելով նրա լիազորությունները:
-
31.07.2014|
21:57
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն
-
31.07.2014|
21:56
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Հերբերթ Սալբերի գլխավորած պատվիրակությանը:
-
31.07.2014|
21:54
Սերբիայի Նովի-Սադ քաղաքում օգոստոսի 4-ին բացվելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունը կրող սրճարանը: Սրճարանի սեփականատեր Ռադիվոյ Միլյանիչը հայտարարել է, որ Նովի-Սադում շատերն են հարգում Պուտինին: